Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան

Երգիչ Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել երգչուհի Սիրուշոյի ծննդյան 35-ամյակը։ Նա Instagram-ի իր էջում Սիրուշոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Կադրերի մեծ մասում Անդրեն ու Սիրուշոն Արցախում են։ Համերգից առաջ նրանք պարում են, հետո երգում են սարերում, ապա ինքնաթիռում հումորային տեսանյութ նկարում։

«Շնորհավոր ծնունդդ, իմ ընկեր։ Միշտ միասին, միշտ մանկության խենթ գրկում»,- գրել է Անդրեն։

Երգչուհին, ինչպես միշտ, այս տարի էլ ծննդյան օրը ընտանիքի, մտերիմների հետ է անցկացրել։

Նա Instagram-ի իր էջի սթորի բաժնում մի քանի լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։ Կադրերից մեկում երգչուհին կտրում է փոքրիկ, սպիտակ տորթը, որի վրա գրված է իր անունը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Andre (@andrehovnanyan)