«Աքվամեն» և «Դյունա» ֆիլմերի աստղ Ջեյսոն Մոմոան բաժանվել է կնոջից՝ Լիզա Բոնեթից։ Այս մասին Ինստագրամի իր պաշտոնական էջում հայտնել է ինքը՝ դերասանը։ «Մենք սրանով կիսում ենք ոչ թե այն պատճառով, որ կարծում ենք, որ այն արժանի է մամուլի լուսաբանմանը, այլ որպեսզի, ապրելով մեր կյանքը, կարողանանք դա անել արժանապատվորեն և ազնվորեն»,- ասել է նա:
42-ամյա Մոմոայի խոսքով՝ իր և 54-ամյա կնոջ սերը «շարունակվում է»։ «Մենք ազատում ենք միմյանց, որպեսզի լինենք այնպիսին, ինչպիսին մենք նոր ենք սովորում լինել»,- հավելել է նա: Ամուսինների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ խոստովանությունը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականի հոկտեմբերին, և Մոմոան դարձել է դերասանուհի Զոի Կրավիցի խորթ հայրը․ Բոնեթի դուստրը նախկին ամուսնուց՝ Լենի Կրավիցից է։ Մոմոան և Բոնեթը ունեն որդի՝ Նակոա-Վուլֆը և դուստր՝ Լոլան։