Մադոննան հանգստից լուսանկար է հրապարակել իր բոլոր երեխաների հետ

NEW YORK, NEW YORK - SEPTEMBER 12: Madonna speaks onstage during the 2021 MTV Video Music Awards at Barclays Center on September 12, 2021 in the Brooklyn borough of New York City. (Photo by Kevin Mazur/MTV VMAs 2021/Getty Images for MTV/ViacomCBS)

Ամերիկացի երգչուհի Մադոննան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել բոլոր երեխաների հետ շվեյցարական Ալպերում ամանորյա արձակուրդներից։

Սոցցանցում արված գրառման մեջ ամանորյա տոնակատարություններից բազմաթիվ այլ լուսանկարների շարքում եղել է ընտանիքի հետ խմբակային լուսանկարը։ Բացի երգչուհուց և նրա վեց երեխաներից, լուսանկարում ներառված են նաև ընտանիքի այլ անդամներ և այլ հայտնիներ, այդ թվում՝ նրա ընկերը՝ Ահլմալիկ Ուիլյամսը, և նրա դուստր Լուրդես Լեոնի ընկերը՝ Ջոնաթան Պուլիան:

«Ցտեսություն, Գշտադ (հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր գերմանախոս շվեյցարական Բեռն կանտոնում – խմբ.): Մենք երբեք չենք մոռանա ո՛չ ձեր սարերը, ո՛չ ձեր լուսնի լույսը»,- իր գրառումնը մեկնաբանել է Մադոննան՝ վերհիշելով իր եվրոպական արձակուրդները։