Սուպերմոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

Հայտնի մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ. այս մասին մոդելը հայտնել է անձնական միկրոբլոգում։ Կոմպոզիցիան կոչվում է «Chai tea with Heidi»։ Այն արդեն հասանելի է թվային հարթակներում։

«Ես Snoop Dogg-ի երկրպագուն եմ: Ես խոսեցի նրա հետ միասին երգ ձայնագրելու գաղափարի մասին: Եվ նա ինձ հրավիրեց ստուդիա: Ինձ դուր են գալիս այն երգերը, որոնք մարդիկ լսում են ու ցանկանում են պարել և զվարճանալ: Սնուփն օգնեց ինձ ձայնագրել հենց այդպիսի ստեղծագործություն»,- ասել է Քլումը։

Սա գերմանացի սուպերմոդելի դեբյուտային երգն է։ Այն նաև պարունակում է մի քանի տող Ռոդ Ստյուարտի «Baby Jane» (1983) ֆիլմից: