Scorpions խումբը հրապարակել է նոր ալբոմի գլխավոր երգը

Գերմանական Scorpions ռոք խմբի անդամները թողարկել են «Rock Believer» թրեքը, որը կընդգրկվի խմբի առաջիկա համանուն ալբոմում։ Երգը կլինի գալիք հավաքածուի տիտղոսը, 19-րդը՝ լեգենդար ռոքերների դիսկոգրաֆիայում։

Սինգլը ստեղծվել է Scorpions-ի դասական ոճով՝ վիրտուոզ կիթառի և թմբուկի մասերով, ինչպես նաև Կլաուս Մեյնեի հայտնի վոկալով։

Եվ չնայած երաժիշտները փորձեր չեն արել, սակայն, ըստ Մեյնեի, նոր երգերը հնչում են «թարմ ու եռանդուն»։ Այսպիսով, Scorpions-ի անդամները ցանկանում էին ասել, որ ռոքը դեռ կենդանի է, և դրան «հավատում» են միլիոնավոր երկրպագուներ:

«Rock Believer»-ը թվային տարբերակով կթողարկվի փետրվարի 25-ին։