Սոսո Պավլիաշվիլին խոստովանել է, որ բազմիցս դավաճանել է կնոջը

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին խոստովանել է, որ բազմաթիվ անգամ է դավաճանել առաջին կնոջը` Նինո Ուչանեյշվիլիին, ու մինչ օրս Աստծուց ներողություն է խնդրում իր արարքների համար: Պավլիաշվիլին իր կյանքի ամենավառ պահերի մասին պատմել է «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Մարդու ճակատագիր» ծրագրի հաղորդավար Բորիս Կորչևնիկովին։

«Կողակցիդ ուրիշ մեկով փոխելը դավաճանություն է, ես ընդունում եմ դա։ Ես դավաճանել եմ Նինոյին։ Միշտ ներողություն եմ խնդրում Աստծուց այն ցավի համար, որ պատճառել են նրան։ Իհարկե, ես մեղավոր եմ։ Գեղեցիկ կանայք ինձ վերաբերվում էին ջերմությամբ։ Բայց հիմա այնքան էլ ջենտլմենին հարիր չէ շարունակել այս խոսակցությունը»,- անկեղծացել է արտիստը։

Նա նշել է, որ երբ տեղափոխվել է ՌԴ, Նինոն չի կարողացել իր հետ գալ, քանի որ մայրը վատառողջ է եղել։ Սոսոն բաժանվել է նաև որդուց` Լիվանից, ու շատ ծանր է տարել, սակայն 15 տարին լրանալուց հետ որդին իր հետ է ապրում, իսկ նախկին կինը հաճախ է նրանց հյուր գալիս, ու ապրում են մի տան մեջ, ինչպես հարազատներ։

Հիշեցնենք`Սոսո Պավլիաշվիլին և Նինո Ուչանեյշվիլին 18 տարվա ամուսնությունից հետո 2003 թվականին բաժանվեցին: Երգիչը ամուսնացավ երգչուհի Իրինա Պատլահի հետ, երկրորդ ամուսնությունից նա երկու դուստր ունի։