Քիմ Քարդաշյանի ընկերը վախենում է իր կյանքի համար՝ Քանյե Ուեսթի սպառնալիքներից հետո

Քիմ Քարդաշյանի սիրելիի՝ Փիթ Դևիդսոնի ընկերները Radar-ին հայտնել են, որ հումորիստը իր համար լրացուցիչ թիկնապահ է վարձել։ Ամեն ինչի մեղավորը Քարդաշյանների նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի երգն է, որում ռեփերը խոստացել էր Փիթ Դևիդսոնի «հետույքը կտրել»:

«Փիթը չի անհանգստանում Քանյեի պատճառով, այլ նրան վախեցնում են ռեփերի հազարավոր երկրպագուները: Չափից դուրս նվիրված երկրպագուները կարող են լսել երգի գործողության կոչը: Այսպիսով, Փիթը թիկնապահներ է վարձել: Թեև նա նույնիսկ Արիանա Գրանդեի հետ նշանված ժամանակ թիկնապահ չի ունեցել։ Բայց Քիմի հետ հարաբերությունները փառքի բոլորովին այլ մակարդակ են»,- ասել են Դևիդսոնի ընկերները։

Վերջերս «My Life Was Never Easy» երգում ռեփերը անուղղակի ակնարկել է, որ կցանկանար հաշիվներ մաքրել Քարդաշյանի նոր սիրելիի հետ։

«Աստված փրկեց ինձ այդ դժբախտ պատահարից միայն նրա համար, որ ես կարողանամ ոտքով հարվածել Փիթ Դևիդսոնի հետույքին»,- երգել է Ուեսթը։