Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վերադառնում է կինոաշխարհ. նա նկարահանվելու է ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ XV-ի մասին ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
Ինչպես հայտնում է Variety-ն, սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն է 2016 թվականից ի վեր, երբ հայտնի դարձավ դերասանուհի Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության սկանդալային ընթացքի մասին: Դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրում էր իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծեծի ենթարկելու մեջ:
Ֆիլմի սյուժեն դեռևս հայտնի չէ: Բացահայտվել է միայն այն, որ դա պատմական դրամա է լինելու, որը նկարահանելու է ֆրանսիացի ռեժիսոր և դերասանուհի Մայվենը: Վերջինս կկատարի թագավորի սիրուհի Ժաննա Դյուբարիի դերը:
Նկարահանումները, որոնք անցկացվելու են Փարիզում, մասնավորապես՝ Վերսալյան պալատում, նախատեսված է իրականացնել 3 ամսում: