Քանյե Ուեսթի սիրելին հայտարարել է, որ ամբողջ կյանքում հանդիպել է միլիարդատերերի հետ

Մոդել, դերասանուհի և ռեփեր Քանյե Ուեսթի սիրելի Ջուլիա Ֆոքսը իր Forbidden Fruits փոդքաստում պատասխանել է երկրպագուների կոմերցիոնիզմի մեղադրանքներին. շատերը վստահ են, որ Ֆոքսը հայտնի երաժշտի հետ հանդիպում է միայն փողի և փառքի համար:

«Ծիծաղելի է, ես այնքան մեծ ուշադրության եմ արժանանում, բայց դա ինձ իսկապես չի հետաքրքրում: Մարդիկ ասում են. «Օ՜, դու դա անում ես միայն փառքի, ազդեցության, փողի համար»: Սիրելի՛ս, եկեք անկեղծ լինենք, ես իմ ողջ հասուն կյանքում հանդիպել եմ միլիարդատերերի հետ»,- ասել է Ֆոքսը։

Նա նաև ընդգծել է, որ հիմնականում ուշադրություն չի դարձնում իր անձնական կյանքի մասին երկրպագուների խոսքերին։ Դերասանուհու խոսքով՝ ամենից շատ ինքը լսում է երկրպագուների կարծիքը կինոյում իր աշխատանքի մասին։