Դենիել Քրեյգը բողոքել է նկարահանման հրապարակում հաճախակի ստացած վնասվածքներից

Դերասան Դենիել Քրեյգը Variety-ի համար տված հարցազրույցում պատմել է, որ Ջեյմս Բոնդի դերը նկարահանելու տարիներին բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

«Այս ընթացքում ես հասկացա, որ հակված եմ վնասվածքների։ Եթե ​​ես չեմ հարվածում, չեմ քերծվում, ապա անմիջապես հասկանում եմ, որ դա սխալ եմ անում»,- խոստովանել է Քրեյգը:

«No Time to Die»-ը դերասան Դենիել Քրեյգի ֆիլմաշարի հինգերորդ և վերջին ֆիլմն էր։ Ջեյմս Բոնդի դերում բրիտանացի դերասանն իր խաղը սկսվել է դեռ 2006 թվականին՝ Casino Royale-ում։