Քանյե Ուեսթը այցելել է ՊՍԺ-ի մարզաբազա և լուսանկարվել Նեյմարի հետ

Ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Յեն, ով նախկինում հայտնի էր որպես Քանյե Ուեսթ, այցելել է ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի մարզաբազա։

Հայտնի երաժիշտը ներկա է եղել մարզմանը և զրուցել մի քանի խաղացողների հետ։
Սոցցանցերում հայտնվել են Յեի լուսանկարները՝ բրազիլացի հարձակվող Նեյմարի ընկերակցությամբ։