Արմեն և Աննա Էլբակյանների պարն ու տարիների հետ ավելացած սերը

Դերասան–ամուսինններ Արմեն և Աննա Էլբակյանները միշտ օրինակ են եղել իրենց ընտանիքով։ Զույգն ամուսնացած է արդեն 40 տարի։

Համացանցում տարածում է գտել դերասանական զույգի պարը ջազային հնչյոււնների ներքո։ Շատերի համար նրանք  տարիներ շարունակ ընտանիքն ամուր պահելու օրինակ են։

Դեռ 2018-ին՝ իրենց ամուսնության 37-ամյակի առթիվ Tert.am Life-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանը նշել էր, որ երկարատև ամուր հարաբերությունների հիմքն առաջին հերթին սերն է։ Կարծրատիպը, թե տարիների հետ սերը սովորական է դառնում, ըստ պրն Էլբակյանի, ճիշտ չէ։

«Տարիների հետ սերը չի նվազում, ավելի է շատանում, որովհետև տարիների ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ ճանաչել իրար, ընտանիքում ավելանում են զավակներ, թոռներ։ Սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, սակայն եթե ի սկզբանե եղել է, պահպանվում է և տարիների ընթացքում ավելի բազմերանգ դառնում»,- ասել էր նա ու հիշել սիրահարվել է տկն Աննային առաջին հայացքից։ Առաջին անգամ նրան տեսնելիս դերասանը հասկացել է, որ հանդիպել է իր իդեալին։