Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն բավարար կլինի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի ներողությունը։
«Դե, նրանք բոլորը սկանդալների մասնագետներ են, այսինքն՝ մարդիկ դրանով են ապրում, սա շոու-բիզնեսի մի մասն է՝ սկանդալ գտնել ու հավերժ ծավալվել դրա շուրջ։ Ուստի ես ուղղակի չեմ ուզում դա անել, չէի էլ մտածում, որ նման աստիճանի կհասնի»,- ասել է Անդրեասյանը։
Ռեժիսորն իրեն համեմատել է Վիտալի Կալոևի հետ, ում ընտանիքը զոհվել է ավիավթարից։ Տղամարդը սպանել է ողբերգության պատասխանատու ճանաչված դիսպետչերին։ Անդրեասյանն ընդգծել է, որ միայն ներողություն է ուզում, այլ ոչ թե PR այսպիսի կոնֆլիկտների շնորհիվ։
«Ես նման հակամարտություն խթանելու նպատակ չեմ հետապնդել, ընդհանրապես չեմ հպարտանում դրանով»,- եզրափակել է ռեժիսորը։
Խոսքը 2021 թվականի սկանդալի մասին է. ամռանը «Նոր ալիք» փառատոնում Կուդրյավցևան կատակել էր Անդրեասյանի մասին. նա նշել էր, որ ռեժիսորի տեսադարանում շատ ֆիլմեր կան, բայց լավերը քիչ են։