«Ջոկեր»-ը շարունակություն կունենա. Լեդի Գագան նույնպես կհայտնվի ֆիլմում

Հայտնի է դարձել, որ նոր «Ջոկերի» նկարահանումները կսկսվեն 2023 թվականին, գլխավոր դերակատարը կրկին Հոակին Ֆենիքսը կլինի. այս մասին հայտնում է Heroic Hollywood-ը:

Ֆիլմի անվանումը և սյուժեի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Այնուամենայնիվ, DeuxMoi կայքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Լեդի Գագան նույնպես կլինի ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր դերերից մեկը։ Նաև նշվում է, որ Հոակին Ֆենիքսն այդ դերի համար ցանկացել է տեսնել ամերիկացի դերասանուհի Ռունի Մարային։

Հիշեցնենք, որ աղմկահարույց ֆիլմի շարունակության մասին լուրերը հայտնվել են դեռևս երկու տարի առաջ։

«Ջոկերն» ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որը նկարահանել է ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։