«Երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել»․ Զառա Արամյանի գրառումը հիվանդանոցից

Դերասանուհի Զառա Արամյանն առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գտնվում է արդեն մի քանի օր։ Նա գրառում է արել առողջական վիճակի մասին և նշել, որ Քովիդով վարակված չէ, քաշի հետ կապված վիրահատություն չի արել։

«Շատ ժամանակ, երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել որևէ գործողություն անելուց առաջ, որպեսզի հասցնեի պատասխանել հեռախոսի զանգերին ու նամակներին։ Այլ տարբերակ չկա. հարազատ, մոտ, հեռու, ծանոթ ու անծանոթ մարդիկ անհանգստացել էին ինձ համար, նեղվել էին, ինձ առողջություն էին  մաղթում, աղոթում ինձ համար…

Սա հիրավի մեծ երջանկություն է… Ես լավ եմ (մի քիչ վերապահումներով իհարկե… մի սար դեղ.. վախեր…)

Եվ սա ձեր բարեմաղթանքներն են, ձեր ջերմ վերաբերմունքն է, որն հետ է գալու ամեն մեկիդ տուն, ձեզ, ձեր բալեքին։ Դուք սեր եք, դուք հույս եք, դուք ապրեցնող եք»,– գրել է դերասանուհին և շնորհակալություն հայտնել իր բժշկին։