Ռոնալդուն աշխարհում առաջին մարդն է, ով Instagram-ում 400 մլն հետևորդ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ դարձել է Instagram-ի հետևորդների թվով ռեկորդակիր։

Ֆուտբոլիստի բաժանորդների թիվը հասել է 400 միլիոնի, ինչը բացարձակ ռեկորդ է Երկրի ողջ բնակչության շրջանում։

Նախկինում նա ևս առաջինն էր, ով ունեցել է 300 միլիոն բաժանորդ instagram-ում։

Ներկայում ավելի մեծ թվով բաժանորդներ ունի միայն բուն սոցցանցի էջը՝ 469 միլիոն հետևորդ։