Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին փոխել է կերպարն ու իր արտաքին տեսքով իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BetterUp հարթակում հրապարակված տեսանյութը:
Սասեքսի 37-ամյա դուքսը մասնակցել է BetterUp ստարտափի վիրտուալ գագաթնաժողովին, որը նպատակաուղղված է հոգեբանական առողջության ոլորտում խնդիրների կարգավորմանը: Վերջինս ելույթ է ունեցել ուղիղ եթերում Կալիֆոռնիայի իր տանից:
Կադրում Հարին հայտնվել է սև կարդիգանով: Իր ելույթում նա ուշադրություն է դարձրել հոգեկան բարեկեցության հարցերին:
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել արքայազն Հարիի նոր կերպարին: Երկրպագուներից շատերը նկատել են, որ նա փոխել է սանրվածքն ու նիհարել է: «Արքայազն Հարին հիանալի տեսք ունի: Կալիֆոռնիան այդպես օգտակա՞ր է նրան»: «Գրողը տանի, նրա նոր սանրվածքը բառացիորեն խելքահան է անում ինձ»,- գրել են օգտատերերը:
Prince Harry gets it: doing Inner Work® can be tough, but it’s a solid foundation to build on. And once you get all of that sorted out, everything else seems to fall into place. ☁️ pic.twitter.com/C1Wn4Tj3Be
— BetterUp (@BetterUp) February 3, 2022