Հայտնի են «Օսկար 2022»-ի հավակնորդները

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդներին։ YouTube-ում հեռարձակման ժամանակ ներկայացվել է 21 անվանակարգում հավակնորդների ցանկը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կմրցեն «Բելֆաստ», «Կոդա», «Մի՛ նայիր վերև», «Նստի՛ր մեքենայիս ղեկին», «Դյունա», «Ռիչարդ թագավոր», «Քաղցրարմատով պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան ուժը», «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները:

Լավագույն դերասանուհի կոչման համար կմրցեն Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»),  Օլիվիա Կոլմանը («Անհայտ դուստրը»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»):

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեթչը («Շան ուժը»), Էնդրյու Գարֆիլդը («Թիկ Թակ Բում»), Ուիլ Սմիթը («Ռիչարդ թագավոր»), Դենզել Վաշինգտոնը («Մակբեթ»):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Քենեթ Բրանահy, («Բելֆաստ»)
Ռյուսուկե Համագուչի, («Նստեք իմ մեքենայի ղեկին»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Քաղցրարմատով պիցցա»), Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»), Սթիվեն Սփիլբերգ, («Վեսթսայդյան պատմություն»):

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Նստեք իմ մեքենայի ղեկին» (Ճապոնիա), «Փախի՛ր» (Դանիա), «Աստծո ձեռքը» (Իտալիա), «Լունանա. ինչպես դասարանում» (Բութան), «Աշխարհի ամենավատ մարդը» (Նորվեգիա):