«Մատրիցա»-ի համապրոդյուսերը դատի է տվել Warner Bros.-ին

Ավստրալական Village Roadshow Entertainment Group ընկերությունը, որը համատեղ արտադրել է «The Matrix Resurrection»-ը՝ ֆրանշիզայի չորրորդ մասը, հայց է ներկայացրել Warner Bros-ի դեմ:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, պատճառը նոր «Մատրիցա»-ի առցանց պրեմիերան է եղել, որը կայացել է ժամանակից շուտ։

Village Roadshow-ը պնդում է, որ ստուդիան տեղյակ է եղել, որ առցանց պրեմիերան կխանգարի տոմսերի վաճառքին:

Պայմանագիրը կնքելիս երկու կողմերն էլ որոշել են հրաժարվել հիբրիդային թողարկումից միաժամանակ կինոթատրոններում և սթրիմինգում։