«Պապաս․․․». Մանե Գրիգորյանի հրապարակումները հայրիկի մասին

ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, հայրիկի մահվանից օրեր անց լուսանկար է հրապարակել նրա հետ և գրել․ «Պապաս․․․»։

Մանեն նաև հրապարակել է հոր և դստեր՝ Կայայի տեսանյութը, որտեղ հայրը նվագում է աղջկա համար և մեջբերել Ավետ Բարսեղյանի խոսքը Գրիգորիչի մասին․ «Ու նոտաները որբացան, երբ նրանց հյուսող ձեռքերը հեռացան ստեղնաշարից…»։

Հոր մահվանից հետո Մանեն շատ ծանր հոգեվիճակում է։ Չնայած երգահանի մոտ վերջին ամիսներին առողջական ծանր խնդիր էր ի հայտ եկել՝ նրա կորստին որևէ մեկը պատրաստ չէր։

Այս Ամանորը Գրիգորիչն ամբողջ ընտանիքի հետ անցկացրել էր Եգիպտոսում։ Նրա հետ էին ոչ միայն կինը, երեխաներն ու թոռները, այլև իր երաժշտական ընտանիքի անդամ դարձած Ռուսլան Էլյազյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացավ փետրվարի 4–ին։ Ամիսներ առաջ նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Mane Grigoryan (@manegrigoryan)