Փիթ Դևիդսոնն իր տանը Քիմ Քարդաշյանի նկարով մոմ է պահում

Mandatory Credit: Photo by Katie Jones/Variety/REX/Shutterstock (10075511ce) Pete Davidson Variety Sundance Studio presented by AT&T, Day 4, Park City, USA - 28 Jan 2019

Փիթ Դևիդսոնը, ըստ երևույթին, իր սիրելի Քիմ Քարդաշյանի իսկական երկրպագուն է։ Դերասանը People հեռուստաշոուի հյուրն էր, որտեղ, ի դեպ, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Քիմի հետ հարաբերությունները։ Սակայն ավելի շատ օգտատերեր զարմացած են եղել մեկ այլ բանի պատճառով. Փիթի սենյակում Քիմ Քարդաշյանի պատկերով մոմ է դրված եղել: Երբ լրագրողը հարցրել է այդ մասին՝ դերասանը հարցին ի պատասխան ծիծաղել է ու ասել, որ դա իսկապես նա է։

Անցյալ աշնանը Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։ Նա և իր նախկին ամուսին Քանյե Ուեսթը դեռ ամուսնալուծության գործընթացի մեջ են։ Ռեփերը մշտապես հրապարակայնորեն մեղադրում է Քիմին։

Հիշեցնենք, որ զույգն ունի չորս երեխա, նրանք միասին են եղել մոտ տասը տարի։