Դերասաններ Էդրիեն Բրոուդին և Քրիս Էվանսը նկարահանվելու են Apple-ի «Ghosted» (Ուրվական) ռոմանտիկ կատակերգությունում, հայտնում է Deadline-ը:
Նրանց հետ գլխավոր դերերից մեկում կհայտնվի նաև Անա դե Արմասը, ով նաև Էվանսի հետ միասին կդառնա պրոդյուսերներից մեկը։
Ֆիլմի ռեժիսորն է Դեքսթեր Ֆլետչերը (Rocketman, Bohemian Rhapsody, Eddie the Eagle), իսկ սցենարի հեղինակներն են Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը, ովքեր նախկինում աշխատել են Deadpool-ի և Zombieland սարսափ կատակերգության վրա:
Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։ Բայց ըստ Deadline-ի՝ այն մի տեսակ «հուզիչ պատմություն» կլինի։
Ֆիլմի պրեմիերայի մասին դեռ չի հայտարարվել։