Ռեստորանի մոտ, որտեղ անցկացվում էր Ջասթին Բիբերի համերգը, կրակել են 4 մարդու

Շաբաթ վաղ առավոտյան (տեղական ժամանակով 2:45-ի սահմաններում) Վեսթ Հոլիվուդում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 4 մարդու հրազենային վնասվածք են հասցրել:

Դեպքը տեղի է ունեցել «The Nice Guy» ռեստորանի մոտակայքում, որտեղ Ջասթին Բիբերը հետխնջույք էր կազմակերպել իր համերգից հետո:

CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երաժիշտը եղել է հաստատության ներսում, երբ կրակոցները տեղի են ունեցել, և դեպքի մասին իմանալուց հետո որոշել է լքել տարածքը: