Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը հայտնել են իրենց երկրորդ երեխայի անունը

24-ամյա Քայլի Ջենները հայտնել է իր նորածին որդու անունը։ Instagram-ի «Story» բաժնում նա տեղեկացրել է, որ որդուն տվել են Վոլֆ Վեբսթեր անունը:

Գեղեցկության մագնատն ավելի վաղ հայտնել էր 30-ամյա ռեփեր Թրևիս Սքոթի հետ իր երկրորդ երեխայի ծննդյան մասին՝ կիրակի սոցցանցերում արված գրառման մեջ կապույտ սրտի էմոջիով:

Հավելենք, որ Ջեններն ու Սքոթը նաև մեկ դուստ ունեն` 4-ամյա Սթորմին։