84 թե՞ 48. Գարիկ Մարտիրոսյանի ծնունդն ու կնոջ զվարճալի անակնկալը (տեսանյութ)

Հայտնի հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան 48-ամյակը։ Գարիկն Ինստագրամի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երում է, թե ինչպես է կինը` Ժաննա Լևինան, նրան շնորհավորում ծննդյան օրվա առթիվ։

Տեսանյութում ծննդյան երկու մեծ տորթ է դրված սեղանին, որոնցից մեկի վրա «84» թվերով մոմ կա։

«Ժաննա, շնորհակալ եմ տորթի համար, բայց ինչու «84», ես ընդամենը «48» տարեկան եմ»,- ասում է Գարիկը։ Նրան ի պատասխան կինը հումորով պատասխանում է, որ խանութում «48» թվով մոմ չէր մնացել։

Հետո Ժաննան արագ-արագ սկսում է ռուլետ ուտել` շեշտելով, թե իր ամուսինը «84» տարեկան է, պետք է նրան ինչ-որ բանով ուրախացնի։

Իր հերթին Գարիկը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնը հայկական թխվածքներով քաղցրացնելու համար։

«Իմ սիրած հայկական «Նապոլեոն» տորթը, համեղ «Թռչնի կաթը», «Բանան» ռուլետը զարդարեցին մեր տոնական սեղանը»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ երգիծաբանը հայտնել էր, որ իր ծննդյան օրը նշում է երկու օր ՝ փետրվարի 13-ին և 14-ին։ Պատճառն այն է, որ Գարիկի ծնողները համարել են, որ «13»-ը հաջողակ թիվ չէ և իրենց որդու ծննդյան վկայականում այլ օր են գրանցել։ Գրում է Sputnik Արմենիան։

Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ`Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)