Օուեն Ուիլսոնը հայտարարել է, որ մայրն ամուսնացել է 80 տարեկանում

Հոլիվուդյան դերասան Օուեն Ուիլսոնի հայտնած այս լուրից համացանցը, մեղմ ասած, ապշել է. նրա մայրը՝ Լաուրան, ամուսնացել է 80 տարեկանում։

«Մայրս վերջերս ամուսնացել է 80 տարեկանում, այն էլ շատ լավ տղամարդու համար։ Կարծում եմ՝ սա շատ ռոմանտիկ պատմություն է, որն ապացուցում է, որ սեր կարելի է գտնել ցանկացած տարիքում»,- ասել է Ուիլսոնը ամերիկյան հեռուստաշոուներից մեկում։

Դերասանը չի հայտնել Լաուրայի նոր ամուսնու անունը և նրա զբաղմունքը։ Այժմ Ուիլսոնի մայրը 82 տարեկան է։ Նա ամուսնացած էր Ռոբերտ Ուիլսոնի հետ 54 տարի՝ մինչև ամուսնու մահը 2017 թվականին։

Ինքը՝ Օուեն Ուիլսոնը, երբեք ամուսնացած չի եղել, բայց դա չի խանգարել նրան հայր դառնալ. նա ունի երեք երեխա՝ որդիներ Ռոբերտը և Ֆիննը, և դուստրը՝ Լիլա Պովնին։