Բրիտանացի երաժիշտ, The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին կգլխավորի հանրահայտ Glastonbury երաժշտական փառատոնը 2022 թվականին։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է The Sun պարբերականը։
Միջոցառումը տեղի կունենա հունիսի 22-26-ը։
Նշվում է, որ երաժիշտը կդառնա այս փառատոնը երբևէ գլխավորած ամենատարեց աստղը։ Ելույթից մեկ շաբաթ առաջ Մաքքարթնին դառնում է 80 տարեկան։
Նա վերջին անգամ գլխավորել է Worthy Farm, Somerset-ը 2004 թվականին և պետք է գլխավորեր Glastonbury Festival 2020-ը, սակայն համերգը չեղարկվել է COVID-19-ի պատճառով:
Ըստ The Sun-ի՝ Մաքքարթնին ելույթ կունենա շաբաթ երեկոյան՝ հունիսի 25-ին, բրիտանացի երաժիշտ Նոել Գալագերի և երգիչ Հայմի ելույթներից հետո։Երգչուհի Բիլլի Այլիշը ելույթ կունենա ուրբաթ օրը, իսկ ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը կփակի փառատոնը կիրակի օրը։
Քննարկումներ են եղել այն մասին, թե արդյոք Մաքքարթնին պետք է ելույթ ունենա այս տարի, քանի որ COVID-19 իրավիճակը մնում է անկայուն: Այնուամենայնիվ, երաժիշտը որոշել է, որ շատ է ցանկանում մասնակցել փառատոնին, հայտնում է Daily Mail-ը կիրակի օրը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ին, հաղորդվել էր, որ Մաքքարթնին The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ The Beatles-ը բաժանվել է Ջոն Լենոնի մեղքով։ Նշվում է, որ խմբի երաժիշտների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել ավելի քան 50 տարի առաջ։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Մաքքարթնին դարձավ թիմի փլուզման նախաձեռնողը, քանի որ 1970 թվականի ապրիլին հրապարակված հարցազրույցում նա առաջինն էր, ով հայտնեց այդ մասին:
Միաժամանակ երաժիշտն ընդգծել է, որ խմբի փլուզումն իր կյանքի ամենադժվար շրջանն էր։ Մաքքարթնին համոզված է, որ The Beatles-ը շատ ավելի երկար կդիմանար, եթե Լենոնը չհեռանար խմբից։