Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ նոր Donda 2 ալբոմը կթողարկվի միայն իր՝ Stem Player սթրիմինգային հարթակում։ Նա հայտնել է, որ այն չի լինի ոչ Apple Music-ում, ոչ Spotify-ում և ոչ էլ Youtube Music-ում:
Pitchfork ամսագրի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթի խոսքով՝ այս որոշումը երաժշտական ինդուստրիայի պատասխանն է նրանց վրա սթրիմինգային հարթակների բացասական ազդեցության, որոնցից կախված են կատարողները:
«Այսօր արտիստները ստանում են գումարի ընդամենը 12 տոկոսը, որը վաստակում է ինդուստրիան։ Ժամանակն է երաժշտությունն ազատել այս ճնշող համակարգից: Եկել է վերահսկողության տակ վերցնելու եւ սեփական աշխարհը կառուցելու ժամանակը»,- ասել է Քանյե Ուեսթը։