Նոր մանրամասներ Artik & Asti-ի բաժանումից

Artik & Asti դուետը նախորդ տարեվերջին դադարեց գոյություն ունենալ՝ համենայն դեպս այն կազմով, որին սովոր էինք տեսնել։ Սակայն դուետի բաժանման հստակ պատճառներ այդպես էլ չնշվեցին։ Այժմ նոր մանրամասներն են շարունակում ի հայտ գալ։

Խմբի նախկին մենակատարուհի Աննա Ձյուբան Avtoradio YouTube ալիքի եթերում բացահայտել է դրանցից մի քանիսը։

Երգչուհին խոստովանել է, որ կորցրել է նույնիսկ այն երգերի իրավունքները, որոնք ինքն է գրել։ Միևնույն ժամանակ, ֆինանսապես նա որևէ բողոք չի ունեցել իր նախկին գործընկեր Արտեմ Ումրիխինի դեմ։

«Նույնիսկ իմ երգերի տերը չեմ: Պայմանագիրս ավարտվել է դեռ 2019 թվականին, աշխատել եմ խղճով ու նվիրվածությամբ՝ հին պայմաններով։ Դե եղավ այն՝ ինչ եղավ: Առանձնացա՝ առանց ոչնչի»,- ասել է Աննան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Artik & Asti-ն նոր մենակատար ունի` Սևիլ Լևիևան։