Մահացել է Screaming Trees խմբի վոկալիստ Մարկ Լանեգանը

57 տարեկան հասակում մահացել է Screaming Trees խմբի վոկալիստ Մարկ Լանեգանը, հայտնում է Twitter-ի իր էջը։

Մահվան պատճառները չեն նշվում։

The Screaming Trees-ը գրանժ ժանրի առաջամարտիկներից էր և Alice In Chains-ի, Nirvana-ի, Soundgarden-ի, Pearl Jam-ի և այլ խմբերի հետ միասին հայտնի դարձրեց ժանրը 1990-ականների սկզբին: Երաժիշտը հայտնի է Կուրտ Քոբեյնի հետ իր բարեկամությամբ, ում կինը՝ Քորթնի Լավը, հետագայում օգնեց երաժշտին վերականգնվել թմրամոլությունից: Այդ մասին պատմում է Rolling Stone ամսագիրը։

2000 թվականին «Screaming Trees»-ի փլուզումից հետո Լանեգանը կարճ ժամանակով աշխատել է «The Queens of the Stone Age» հետ, ինչպես նաև թողարկել է սոլո նախագծեր և համագործակցել է տարբեր երաժիշտների հետ: Հրատարակել է բանաստեղծությունների և հուշերի ժողովածուներ։