Տեսանյութը, որում աղջիկը թվարկել է մարմնի այդ մասերը, դարձել է վիրուսային և հավաքել 3,2 միլիոն դիտում, իսկ օգտատերերը աջակցել են նրա հայտարարություններին։
Ամերիկացի բլոգեր Անժելա Մազանտին, ով դաջվածքներով ծածկել է գրեթե ամբողջ մարմինը և նույնիսկ ձեռքերի ափերը, նշել է մշտական դաջվածքների կիրառման ամենացավոտ վայրերը։ Այս մասին նա խոսել է TikTok-ում հրապարակված տեսանյութում։
Ըստ Մազանտիի՝ ամենացավոտ դաջվածքն իրեն թվացել է մատների ներսի հատվածն ու ձեռքի ափերը։ Նաև աղջիկը սուր ցավ է զգացել, երբ վարպետը թևատակերին մեծ սարդերի տեսքով պատկերներ էր ստացել։ Իսկ անրակների ու ծնկների վրա նկարելու գործընթացիժամանակ, որտեղ մաշկը շատ բարակ է, նա հազիվ է դիմացել։
Բացի այդ, բլոգերը նշել է դաջվածքի համար ամենաքիչ ցավոտ վայրերը։ Դա դեմքի հատվածն է ականջների մոտ, պարանոցի հետևի մասը, ուսերի և ազդրերի արտաքին կողմերը և հետույքը:
Նշենք, որ բլոդերը Instagram-ում հաճախ է կիսվում անկեղծ լուսանկարներով, որոնցում ցուցադրում է իր նկարազարդված մարմինը։
@angelamazzanti A lot of y’all asked for a most and least painful spots to get tattoos! Here’s mine personally what we’re the easiest and worst for you?! #tattoos ♬ EAT SPIT – Royal & the Serpent