Էվելինա Բլեդանսը բուժքրոջ հագուստով էրոտիկ պար է պարել Կիրկորովի համար

Հեռուստահաղորդավարուհի Էվելինա Բլեդանսը փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթից տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջի stories-ում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև երաժիշտ Ֆիլիպ Կիրկորովը։

Սեղանին տարբեր հյուրասիրություններ են եղել, սակայն Բլեդանսը որոշել է անակնկալ կազմակերպել և ինչ-որ պահի դուրս է եկել բուժքրոջ հանդերձանքով՝ կարճ զգեստով և բժշկի գլխարկով։ Նա էրոտիկ պար է կատարել, որից հետո Կիրկորովին նվեր է հանձնել՝ տուփով ելակ։