Wing 21-ը հայտնել է, որ իր և Գոշի նախագիծն այլևս չի լինելու․ բաժանումից հետո նրանք նույնիսկ Ինստագրամում չեն հետևում միմյանց

Wing 21-ը՝ Մաշը, Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին, որոնցից մեկը վերաբերվում էր «Կարճ ասած» նախագծին, որը նա իրականացնում էր Գոշի հետ։ Մաշը գրել է, որ «Կարճ ասած» այլևս չի լինելու՝ այսպիսով կրկին խոսակցությունների տեղիք տալով, որ իրենք բաժանվել են։

Tert.am Life-ի տեղեկություններով՝ զույգը որոշ ժամանակ հարաբերություններում բարդ փուլ ունենալուց հետո վերջնական բաժանվելու որոշում է կայացրել։ Ի դեպ, նրանք դադարել են միմյանց հետևել նույնիսկ Ինստագրամում։

Թեև Գոշն ու Wing–ը չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին, զույգն ամենուր միասին էր։ Իր 25–ամյակին էլ Wing-ն ասել էր, որ Գոշը վերջին սերնդի iPhone-է նվիրել իրեն։