«Մեր ընտանիքի իրական դեմքը․ ես ու ամուսինս հավերժ ռոմանտիկ»․ Նարբեի և Աստղիկի ընտանեկան լուսանկարը

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել  և մակագրել․ «Մեր ընտանիքի իրական դեմքը։) Ես ու ամուսինս հավերժ ռոմանտիկ, իսկ երկու չարաճճիները պահը բաց չեն թողնում»։

Նարբե-Աստղիկ զույգն այս տարի կտոնի հարսանիքի 10-ամյակը, քանի որ զույգը պաշտոնապես ամուսնացավ 12.12.12-ին, սակայն մինչև այդ նրանք արդեն տևական ժամանակ միասին էին ապրում։

Զույգն ունի 2 բալիկ՝ 6-ամյա Մոնթեն և 3-ամյա Շուշին։