Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել է

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն արդեն պաշտոնապես ամուսնալուծվել է։ Այս մասին տեղեկացնում է TMZ պարբերականը։

Նշվում է, որ Քանյեն մի տարի բոլոր ճանապարհներով փորձում էր կանգնեցնել գործընթացը։ Գործընթացին խոչընդոտել էր նաև այն, որ այս ընթացքում նա փոխել էր ազգանունը, Ուեսթից դառնալով Յե։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2014 թվականին: 2021 թվականի փետրվարին Քիմն ապահարզանի դիմում է ներկայացրել: Հայտնի է, որ նախկին ամուսիններն ամուսնական պայմանագիր են ունեցել, որը կողմերից ոչ մեկը չի բողոքարկել։