Հայտնի է՝ ինչու է Բեն Աֆլեքը բաց թողել SAG Awards մրցանակաբաշխությունը

Վերջերս Սանտա Մոնիկայում տեղի է ունեցել Ամերիկայի դերասանների Գիլդիայի մրցանակի հանձնման արարողությունը (SAG Awards): Այն նաև անվանում են «Օսկարի» փորձ: Շատերը նկատեցին, որ Բեն Աֆլեքը ներկա չէր, ով, ի դեպ, առաջադրվել էր «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Gentle Bar» ֆիլմում նկարահանվելու համար։

Ինչպես պարզվեց, դերասանը բացակայում էր հարգելի պատճառով։ Ինչպես նշում է Entertainment Tonight-ը, Բեն Աֆլեքը չի ներկայացել մրցանակաբաշխությանը, քանի որ այդ օրը իր 10-ամյա որդի՝ Սամուելի ծննդյան օրն էր:

Նշենք, որ 2005 թվականին Բեն Աֆլեքն ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ։