Բրյուս Ուիլիսը առողջական լուրջ խնդիրներ ունի

Դերասան Բրյուս Ուիլիսը պատրաստվում է ավարտել իր կինոկարիերան առողջական լուրջ խնդիրների պատճառով. այս մասին հայտնում է The New Zealand Herald-ը։

Պարբերականի տվյալներով՝ դերասանի մոտ վաղաժամ դեմենցիա է զարգանում, ուստի նրա համար գնալով դժվարանում է երկար տեքստեր անգիր անելը։ Ենթադրվում է, որ այժմ դերասանը փորձում է նկարահանվել մեծ թվով ցածր բյուջետային ֆիլմերում, որպեսզի բավարար գումար վաստակի։

Այսպիսով, ըստ IMDB-ի՝ 2022 թվականին Բրյուս Ուիլիսը նկարահանվելու է ոչ պակաս, քան 11 գործնականում անհայտ ֆիլմերում: