Coldplay-ը թողարկել է People of the Pride երգի տեսահոլովակը

People of the Pride  թրեքը ներառվել է Coldplay բրիտանական ռոք խմբի «Music of the Spheres» նոր ալբոմում: Տեսահոլովակի ռեժիսորը Փոլ Դագդեյլն է: Այն թողարկվել է նոր և, երաժիշտների խոսքով, վերջին համաշխարհային շրջագայության մեկնարկից երեք օր առաջ՝ ի աջակցություն Music of the Spheres ալբոմի: Շրջագայությունը կմեկնարկի մարտի 19-ին Կոստա Ռիկայում կայանալիք համերգով: