Ջիգանի կինը դժգոհել է ֆինանսական խնդիրներից

Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, պատմել է իր կոսմետիկ ապրանքանիշի ֆինանսական խնդիրների մասին։

Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով նա կոսմետիկա արտադրելու հումք չունի։ «Մենք ամբողջ հումքը ստանում էինք Եվրոպայից և Ամերիկայից։ Հիմա դա բերելու տարբերակ չկա, պետք է այլընտրանք փնտրել ամբողջ աշխարհում։ Ստեղծված իրավիճակում շատ դժվար է։ Իմ աշխատանքային զրույցները չեն դադարում ցերեկ թե գիշեր»,- Սամոյլովի խոսքերն է մեջբերում StarHit-ը։

Հայտնի է, որ Սամոյլովան տուժել է նաև Instagram-ի արգելափակման պատճառով․ բլոգը մոդելին մինչև 10 մլն ռուբլի շահույթ էր բերում ամսական. «Մենք էլ ավելի ուժեղ կլինենք, ավելի մասշտաբային, ավելի որակով, և ամեն ինչ ավելի լավ կլինի, քան եղել է»,- չի կորցրել լավատեսությունը Օքսանան։