«Վիրահատությունից հետո չէր կարողանում փակել աչքերը․ քնում էր բաց աչքերով»․ բժիշկը պատմել է Վալերի Լեոնտևի պլաստիկ վիրահատությունների մասին

Օրերս 73-ամյակը բոլորած Վալերի Լեոնտևը մինչ կորոնավիրուսի համաճարակը շարունակում էր հիացնել երկրպագուներին իր ելույթներով՝ զարմացնելով հիանալի մարզավիճակով ու երիտասարդ տեսքով, մինչդեռ բժիշկ Ալես Ուլիշենկոյի խոսքով՝ այս հարցում արտիստին օգնել են բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները, գրում է starhit.ru-ն։

Ուլիշենկոյի խոսքով՝ առաջին վիրահությունը Լեոնտևն արել է դեռ 90-ականներին։ Ընդ որում՝ վիրահատությունն անցկացվել է արտերկրում։

«Դեմքի շրջանաձև ձգման երկրորդ վիրահատությունը վերջերս է կատարվել։ Ընդ որոմ՝ արդյունքները չեն գոհացնում, քանի որ նրա դեմքի կորցրել է բնական տեսքը», – ընդգծել է Ուլիշենկոն։

Բժշկի խոսքով՝ այս պրոցեդուրաներից բացի Լեոնտևը նաև ազատվել է Բիշի ճարպային հյուսվածքներից և բլեֆարոպլաստիկա է արել, սակայն այս միջամտությունները միայն բացասաբար են անդրադարձել արտիստի արտաքինի վրա։

«Արվել է բլեֆարոպլաստիկա, ընդ որում՝ անհաջող։ Վիրահատությունից հետո նա չէր կարողանում փակել աչքերն ու որոշ ժամանակ քնում էր բաց աչքերով։ Սակայն հատուկ միջոցների գործածությունը ժամանակի ընթացքում կարգավորել է իրավիճակը», – հայտնել է մասնագետը՝ հավելելով, որ այս բոլոր միջամտությունների համար Լեոնտևը բավական մեծ գումար է վճարել՝ ավելի քան մեկ միլիոն ռուբլի։