Դերասանուհի Մերի Երեմյանն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում։
Դերասանուհին չի բացահայտում, թե ինչ նպատակով է մեկնել ԱՄՆ՝ հանգստի՞, թե՞ բնակություն հաստատելու։
Լուսանկարներից մեկը նա մակագրել է․ «Նորմալ է անհետանալ, քանի դեռ չես զգա, որ դու կրկին դու ես»։
Հիշեցնենք, որ ամռանը դերասանուհին ամուսնացել է, սակայն նա գերադասում է չխոսել այդ մասին։ Գրում է Tert.am Life-ը։