«Մեր որդու անունն այլևս Վուլֆ չէ»․ Քայլի Ջեները փոխել է նորածին որդու անունը

Ամերիկացի մոդել, գործարար ու հեռուստաաստղ Քայլի Ջեները զուգընկերոջ՝ երաժիշտ Թրևիս Սքոթի հետ որոշել են փոխել երկրորդ երեխայի անունը։ Ինչպես հաղորդում է TMZ-ը, զույգը եկել է այն եզրահանգման, որ ընտրված անունը չի համապատասխանում իրենց որդուն։

Ավելի վաղ 24-ամյա հեռուստաաստղը նկար էր հրապարակել՝ կից գրելով «Վուլֆ Վեբստեր», ինչն ագլերենից թարգմանաբար նշանակում է «գայլ»։

«Ի գիտություն ձեզ, մեր որդու անունն այլևս Վուլֆ չէ։ Մենք պարզապես զգացինք, որ դա նրանը չէ։ Պարզապես ցանկացա կիսվել, քանի որ շարունակում են ամենուր «գայլ» տեսնել», – հայտնել է Ջեները։

Նորածին որդու նոր անունը ծնողները դեռ չեն հայտարարել։

Հիշեցնենք, որ Ջեների և Սքոթի երկրորդ երեխան ծնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին։ Զույգի ավագ դուստրը՝ Սթորմին երեք տարեկան է։