«Երեկոյան Ուրգանտ» շոուն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի հեռարձակվում ռուսական Առաջին ալիքով։ Հայտնի է, որ դրա հաղորդավարը գտնվում է արտերկրում, այժմ տեղեկություններ կան, որ շոուն այլևս չի նկարահանվելու, և դրան փոխարինելու է ոչ պակաս հայտնի շոումեն։
«Экспресс-газета»-ի փոխանցմամբ՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր նոր ծրագրով կարող է փոխարինել Իվան Ուրգանտին և Առաջին ալիքի նրա «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իվան Ուրգանտը լքել է Ռուսաստանը։ Նրա «Երեկոյան Ուրգանտ» շոուն դադարել է եթեր հեռարձակվել։ Սակայն այս տեղեկությունը հերքել է հեռուստաալիքը, իսկ ինքը՝ Ուրգանտը, խոստացել էր շուտով վերադառնալ։ «Ոչ մի խուճապ: Ինձ թողեցին արձակուրդ գնալ, շուտով կվերադառնամ»,- գրել է նա։