Ռեփեր Քանյե Ուեսթը հեռացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունից՝ համացանցում ոչ պատշաճ վարքի համար, հայտնում է The Guardian-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Instagram-ը 24 ժամով արգելափակել է արտիստին։ Ռեփերի էջի բովանդակությունը խախտում է սոցիալական ցանցի քաղաքականությունը, այն պարունակում է «ատելություն, ահաբեկում և ոտնձգություն հրահրելու վերաբերյալ» գրառումներ:
Ուեսթի ներկայացուցիչները նշել են, որ իրենց չի զարմացրել երաժշտին մրցանակաբաշխությունից հեռացնելու որոշումը։ Այս տարի նա հավակնում էր հինգ անվանակարգերի։
Հիշեցնենք, որ Քանյեն արդեն 22 «Գրեմմի» ունի։