Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է 3,2 ֆունտ ստերլինգ արժողությամբ վերարկուով

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Սուրբ Պատրիկի օրվա միջոցառմանը մասնակցել է 3,2 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերարկուով, գրում է Daily Mail-ը։

Քեմբրիջի դքսուհին արքայազն Ուիլյամի հետ մեկնել է Իռլանդիայի գվարդիայի 1-ին գումարտակ, որը տեղակայված է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Օլդերշոտ քաղաքում: Քեյթ Միդլթոնի և ամուսնու այցը համընկել է Սուրբ Պատրիկի տոնի և զորամասում ավանդական շքերթի հետ։

Շքերթից հետո դուքսն ու դքսուհին շփվել են զինծառայողների հետ և պաշտոնական լուսանկարներ արել։

Արքայազն Ուիլյամը հագել է զինվորական համազգեստ, իսկ Միդլթոնը ընտրել է Laura Green London բրիտանական ապրանքանիշի վերարկու՝ 3,2 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Դքսուհին այն համադրել է զմրուխտյա աքսեսուարներով և բրոշով՝ Սուրբ Պատրիկի օրվա խորհրդանիշով։

Ի դեպ, Քեմբրիջի դքսուհին թագավորական ընտանիքի անդամների շրջանում Laura Green London ապրանքանիշի միակ երկրպագուհին չէ։ Այս շաբաթվա սկզբին Անգլիայի թագուհու ավագ թոռնուհին’ Զառա Թինդալը, Celtnem-ի փառատոնին հագել է այդ ապրանքանիշի զգեստ-վերարկու: