Ցելյուլիտը շատ տարածված խնդիր է, որին բախվում է մոլորակի կանանց ճնշող մեծամասնությունը։ Այս խնդրից ազատվելը բավական բարդ է, սակայն իմունաբան-գենետիկ Լյուդմիլա Գոնչարովան ներկայացրել է այն հիմնական կանոնները, որոնց հարկավոր է հետևել ցելյուլիտից ազատվելու համար։
Առաջին հերթին մասնագետը բացատրել է՝ ինչ է ցելյուլիտը։ Նրա խոսքով՝ սա ճարպային բջիջների աշխատանքի խանգարման արդյունք է, որն ի հայտ է գալիս սխալ սննդակարգի հետևանքով։ Ըստ էության՝ դա այն ամենն է, ինչը չի յուրացվել աղիներում և կուտակվել է ճարպային բջիջներում, որոնք կարող են չափերով 200 անգամ մեծանալ։
«Բջիջը մեծանում է, իսկ օրգանիզմը, համապատասխանաբար, փորձում է այն պահել ցիտոպլազմատիկ մեմբրանում։ Դրա համար այն շարակցական հյուսվածքների թելերով ցանց պայուսակի նման ձգում է բջիջը, և հենց նման ձգումն էլ մենք տեսնում ենք մաշկի տակ ցելյուլիտի տեսքով», – բացատրել է մասնագետը՝ շեշտելով, որ սա միայն արտաքին կոսմետիկ թերություն չէ, այլ ներքին լուրջ գործընթացների հետևանք։ Սա է պատճառը, որ միայն հակացելյուլիտային մերսումների կիրառումը բավական չի լինի խնդրից ազատվելու համար։
Մասնագետի խոսքով՝ նման լուրջ խնդրի դեմ պայքարում հարակավոր է առաջին հերթին հիմնովին փոխել սննդակարգը, սկսել հեղուկը ճիշտ օգտագործել ու առողջարար սննդային սովորություններ ձեռք բերել։ Առաջին հերթին հարկավոր է սննդակարգից բացառել թթուները, մարինացված մթերքը, պահածոներն ու քաղցրավենիքը, քանի որ դրանք միայն էլ ավելի են բարդացնում վիճակը։ Բացի այդ, հարկավոր է ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությունը, քանի որ օրական մարմնի զանգվածի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց հարկավոր է առնվազն 50 մլ ջուր խմել։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru