Պապարացիներն արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկին՝ Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին, լուսանկարել են Լոս Անջելեսի փողոցներով զբոսնելիս և համբուրվելիս:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 52-ամյա Լոպեսին ու 49-ամյա Աֆլեքին ուղեկցել է վերջինիս 9-ամյա որդին՝ ծնված Ջենիֆեր Գարների հետ ամուսնությունից: