Արքայազն Հարրին Մեգան Մարքլին արգելել է նկարահանվել ֆիլմերում

Այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տեղափոխվցին Լոս Անջելես, Մեգանի շատ երկրպագուներ հույս ունեին, որ նախկին դերասանուհին կվերադառնա ֆիլմերում և սերիալներում նկարահանվելուն։ Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ դա երբեք տեղի չի ունենա։

Ըստ The News-ի՝ արքայազն Հարրին վատ է վերաբերվում Մեգանի դերասանական կարիերային՝ արգելելով նրան նկարահանվել ֆիլմերում նշանադրությունից անմիջապես հետո։

Կա երկու պատճառ, թե ինչու արքայազն Հարրին արգելեց Մեգան Մարքլին նկարահանվել ֆիլմերում։ Նախ, նա չի ցանկանում, որ իր ժողովրդականությունը Հոլիվուդում հանգեցնի ԶԼՄ-ների ուշադրության ավելացմանը, նաև՝ պապարացիների ոտնձգություններից խուսափելու նպատակով, ինչպես Լեդի Դիի դեպքում էր: Եվ երկրորդը՝ Հարրին չի ցանկանում, որ Մեգանն էկրաններին համբուրի այլ տղամարդկանց: