«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Զելենսկիի տեսաուղերձը

Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիան «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հատուկ ուղերձը։ Միջոցառումը հեռարձակել է CBS հեռուստաալիքը։

«Աջակցեք մեզ ամեն կերպ, մի լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կլինի մեր քաղաքներում», – ասել է Զելենսկին իր ուղերձում։

Ուկրաինայի նախագահի տեսաուղերձի ցուցադրությունից հետո ուկրաինացի երգիչների ու երաժիշտների ուղեկցությամբ ելույթ է ունեցել երգիչ Ջոն Լեջենդը։

Ավելի վաղ ամերիկացի մշակույթի մի շարք գործիչներ առաջարկել էին Զելենսկիին «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալու հնարավորություն տալ, սակայն դա տեղի չունեցավ։