«Գրեմմի 2022»․ մրցանակաբաշխության բոլոր հաղթողները

Լաս Վեգասում կայացավ Գրեմմիի 64-րդ մրցանակաբաշխությունը, որն այս տարի վարում էր կատակերգու Թրևոր Նոան։

Տարվա երգ և ձայնագրություն է դարձել Silk Sonic-ի «Leave the door open»-ը (Բրունո Մարս և Անդերսոն Փաակ): Լավագույն դուետ կատարումը շնորհվել է Doja Cat-ին և SZA-ին «Kiss me more» երգի համար, իսկ Լեդի Գագայի և Թոնի Բենեթի «Love for Sale» երգը ճանաչվել է Լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ: Օլիվիա Ռոդրիգոն հաղթել է «Լավագույն նոր կատարող» անվանակարգում, Tyler The Creator-ի «Call Me If You Get» ալբոմը հաղթել է «Լավագույն ռեփ ալբոմ», իսկ Քենդրիկ Լամարի «Family ties»ը՝ ​​«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Lավագույն երաժշտական տեսահոլովակ» (Freedom) և «Ամերիկյան արմատներով երգի լավագույն կատարում» անվանակարգերում «Գրեմմի»-ի է արժանացել Ջոն Բատիստը, «R&B ոճում լավագույն երգ» անվանակարգում՝  Silk Sonic խմբի Leave the Door Open երգը, իսկ «Ռեփ ժանրում լավագույն երգ» անվանակարգում ՝ ռեփերներ Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի Jail կատարումը։

Հիշեցնենք, որ հավակնորդների անազնիվ ընտրության հետ կապված սկանդալի կապակցությամբ շատ երաժիշտներ հրաժարվել են մասնակցել մրցանակաբաշխությանը։

Կարմիր գորգին հայտնվել են Լեդի Գագան, Ջարեդ Լետոն, Ջասթին և Հեյլի Բիբերները, Դուա Լիպան, Ջոն Լեջենդը և Քրիսի Թեյգենը, Բիլի Այլիշը, Օլիվիա Ռոդրիգոն, Լենի Կրավիցը, Lil Nas X-ը, Սինտիա Էրիվոն, Ռեյչել Զեգլերը, Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը, Հոլզին, HER-ը, BTS-ը, Doja Cat-ը, Lily Aldridge, Դոնաթելա վերսաչին, Փերիս Հիլթոնը, SZA-ն և շատ ուրիշներ։